|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
«Բոլոր այն մարդիկ կամ ուժերը, որոնք անհանգստացած են, որ Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է, ես ասեմ՝ հանգիստ եղեք չի փոխվել, չի վերացել՝ մեկ այլ գործով էլի բացակայելու արգելք կա կիրառված»,-դատական նիստից հետո ասաց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստում տվյալ գործի շրջանակներում դատարանը վերացրեց չբացակայելու խափանման միջոցը։
«Վերջնարդյունքում՝ պարոն նախագահի ելքն այս պահին արգելափակված է, թող հանգիստ լինեն այդ մարդիկ, որ Սերժ Սարգսյանը կարող է մեկնել Հայաստանից, չի կարող»,-կրկնեց փաստաբանը։
Նա տեղեկացրեց, որ նիստի մեկնարկին ինքը հիմնաոր միջնորդություն ներկայացրեց գործը կարճելու, սակայն այն մերժվեց։
«Դատարանը որոշում ունի և ես հարգում եմ այդ որոշումներն այնքանով, որքանով ես պարտավոր եմ հարգել այդ որոշումները միշտ, քանի դրանք ուժի մեջ են»,- ասաց մակինյանը։
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, ըստ որի՝ նա 2000-2007 թվականներին, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, անտեսել է կառավարության համապատասխան որոշումների պահանջները և օտարել ՊՆ հաշվեկշռում գտնվող՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող Գյումրու «Սև բերդ» ամրոցն ու հարակից հողատարածքը։ Մեղադրանքի համաձայն՝ դրա հետևանքով պետության օրինական շահերին էական վնաս է պատճառվել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։