Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի տարբերություն ծանուցման՝ մեզ փորձեցին հարցաքննության ներգրավել որպես վկա՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունից դուրս գալուց հետո։
Նա նշեց, որ ակնհայտ է, որ փորձում էին հարցաքննել այն դեպքերի կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել դատախազության դիմաց շտապ հավաքի ժամանակ։ Գնահատել է, որ դա քրեական հետապնդման քողի տակ իրականացվող քաղաքական հետապնդում է, և, օգտվելով Սահամանադրությամբ իրեն ընձեռված հնարավորությունից, հրաժարվել է ցուցմունք տալուց։
«Ես գնահատում եմ, որ այս գործը հեռանկար չի կարող ունենալ, որովհետև այնքան արհեստական է, այնքան ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի իր մեջ, որ ոչ միայն ապագա չունի, այլև այս գործը պետք է գլխի վրա շուռ գա, և մեղադրանքներ պետք է առաջադրվեն այն պետական պաշտոնյաներին, ովքեր իրենց անգործությամբ, հանցավոր անփութությամբ, հանցավոր անտարբերությամբ ստեղծել են այս վիճակը երկրում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանին և Գերասիմ Վարդանայնին ևս հրավիրել էին իբրև կասկածյալ, բայց հարցաքննել էին իբրև վկա։
Մանրամասն՝ տեսանյութում․