|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դժգոհել է, որ Եվրամիության ոչ բոլոր բնակիչներն են հասկանում, թե ինչու են իրենց գումարները գնում Ուկրաինայի կարիքներին, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Բորելը հայտնել էր, որ ԵՄ-ն Ուկրաինային տրամադրել է 122 միլիարդ եվրոյի ռազմական, քաղաքացիական, հումանիտար և ուղղակի ֆինանսական օգնություն։
«Եվրոպայում ոչ բոլորն են հասկանում, թե ինչու մենք պետք է ծախսենք 122 միլիարդ եվրո Ուկրաինայի վրա», - ասել է Բորելը ուկրաինական European Pravda հրատարակությանը տված հարցազրույցում։
Նա առաջարկել է, որ Եվրոպան կարող է ստիպված լինել «քաղաքական մանկավարժությամբ» զբաղվել՝ ԵՄ բնակիչներին ապացուցելու համար, որ իրենց շահերից է բխում իրենց հարկերը տալ Ուկրաինային: Ինչպես խոստովանել է դիվանագետը, եթե ԵՄ բնակիչները չեն ցանկանում շարունակել Կիևի ֆինանսավորումը, ապա այն պետք է դադարեցվի։
Հիշեցնենք՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շաբաթ օրը ժամանել էր Կիև։ Դա նրա հինգերորդ այցն է եղել Ուկրաինա՝ Ռուսաստանի հետ պատերազմից հետո և վերջինը՝ այս պաշտոնում։