Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբիկ Հակոբյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ իր հարցն ուղղեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Մինչ իր հարցն ուղղելը պատգամավորն ասաց. «Քաղաքագիտական աքսիոմաներից մեկն այն է, որ եթե կոռուպցիան համակարգային բնույթ է կրում, Գագի'կ Ջհանգիրյան (նայելով Ջհանգիրյանի ուղղությամբ), ուրեմն այն ղեկավարվում է բարձրագույն ղեկավարության կողմից: Ես բազմիցս ցիտել եմ նախորդ տարվա` Վերահսկիչ պալատի հաշվետվությունը: Հայաստանում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում, և, նկատի ունենալով այն, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը ռիսկային գոտում է, ստացվում է, որ մեր պետությունը ևս ռիսկային է»:
Ռուբիկ Հակոբյանի խոսքերով՝ Սինգապուրի վարչապետի մշակած սկզբունքներից մեկի համաձայն՝ եթե պետության 5-6 ղեկավարներ թաթախված չեն կաշառակերության մեջ, ապա ընդհանուր կերպարն այդ պետության ինտելեկտուալ է: Մեկ այլ սկզբունքի համաձայն՝ տնտեսության հերն անիծվում է այն ժամանակ, երբ բիզնեսը սերտաճում է իշխանությանը: «Ըստ Սինգապուրի վարչապետի՝ վերջին սկզբունքը շատ կիրառելի է հատկապես փոքր պետությունների համար, այսինքն՝ նաև մեզ համար: Դուք վերջերս ձևավորել եք հակակոռուպցիոն հանձնաժողով ՝ Ձեր և Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ արդյունք եք սպասում այդ հանձնաժողովից»,- վարչապետին դիմեց Հակոբյանը:
«Չեմ կարծում, որ ինձ կհաջողվի համոզել Ձեզ, բայց փորձեմ: Բոլորս միասին պետք է վեր հանենք և քննարկման առարկա դարձնենք հասարակությանը հուզող խնդիրները: Գործում ներգրավված կլինեն նաև իրավապահներ: Մենք որևէ կաշկանդվածություն չունենք: Անձի, քաղաքական գործչի նկատմամբ ոչ մի պարտավորություն չունենք: Մենք անկեղծ ու պարզ ենք լինելու»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:
«Դուք ինձ համոզելու խնդիր չունեք, Դուք պարզապես հակադարձում եք իմ նշած աքսիոմային: Ես շուտ կհամոզվեմ, եթե ինձ տրամաբանական դաշտում համոզեն: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն խնդիրներով զբաղվում են ընդդիմադիրները: Խորհուրդ եմ տալիս, որ բարձրագույն ներկայացուցիչ չլինեք այդ հանձնաժողովում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: