կարևոր
4822 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-24 15:39
Իրավական

Տպավորություն է, ասես, մեկ որոշմամբ 3 մեղադրյալի հարցը պետք է լուծվի․ Սուրեն Մանուկյանի փաստաբան

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջևան քաղաքի նստավայրում ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։  Դատավորը հայտարարեց, որ հանրային մեղադրողը 3 մեղադրյալների խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություններ է ներկայացրել։ Դատարանը քննարկում էր հատկապես մեղադրյալ Թաթուլ Պողոսյանի խափանման միջոց տնային կալանքը երկարացնելու հարցը։  Սուրեն Մանուկյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանն իր խոսքում նշեց․ «Դատախազը միջնորդություն է ներկայացրել, 3 մեղադրյալի խափանման միջոցի հարց է քննարկվում, բայց տպավորություն է, ասես, մեկ որոշմամբ 3 մեղադրյալի հարցը պետք է լուծվի մեկ որոշմամբ»։

Մասնավորապես Թաթուլ Պողոսյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարարցնելու հետ կապված հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդության մասին խոսելով, Ռաֆիկ Մելքոնյանն ասաց․ «Հանրային մեղադրողի միջնորդությունն ինչո՞վ է հիմնավորովում,  ինչո՞ւ հենց տնային կալանք։ Մերժե՛լ Թաթուլ Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդությունը»,-ասաց փաստաբանը։
 

Մանրամասն՝ տեսանյութում։