կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-22 10:39
Առանց Կատեգորիա

ԱՄՆ-ի կողմից վառելիքի մաքսանենգության հովանավորումն Իրանի դեմ ուղղված պայքարի ամենաստոր մակարդակն է. Կարեն Խանլարյան

ԱՄՆ-ի կողմից վառելիքի մաքսանենգության հովանավորումն Իրանի դեմ ուղղված պայքարի ամենաստոր մակարդակն է. Կարեն Խանլարյան

Մենք կպայքարենք տարածաշրջանի ապակայունացում հրահրող գործողությունների եւ ԱՄՆ-ի մաքսանենգ վառելիքի փոխադրման գործողությունների դեմ, քանի որ մեր ազգային շահն ու ինքնությունն են դա պահանջում. Farsnews.com-ի հետ զրույցում ասել է Իրանի Իսլ. խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը:

Անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից իրականացվող արկածախնդրությանը` նա շեշտել է. «Ամերիկացիները, նավթի մաքսանենգությունը հովանավորելով, ցանկանում են նոր միջոցներ կիրառել Իրանի դեմ պայքարում»:

Իրանահայ պատգամավորը նման միջոցների կիրառումը համարել է պայքարի ամենաստոր մակարդակը՝ ավելացնելով. «ԱՄՆ-ի կողմից իրականացվող ամենատարբեր ռազմական միջոցների կիրառումը նպատակ ունի հովանավորել նավթի մաքսանենգությունը, որի արդյունքում կպակասի իրանական նավթի հաճախորդների պահանջարկը»:

Ըստ Խանլարյանի՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող գործողությունները նպաստում են տարածաշրջանում մաքսանենգության տարածմանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը` նա նշել է, որ առանցքում կրկին թաքնված են երկակի քաղաքական ստանդարտները, որոնց բազմիցս ականատես ենք եղել: Նա պարզաբանել է որ, ԱՄՆ-ը, մաքսանենգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ջատագով լինելով հանդերձ, շարունակում է աջակցել Մերձավոր Արեւելքում վառելիքի մաքսանենգության տարածմանը:

Կարեն Խանլարյանը նշել է, որ անհրաժեշտ է պայքարել ցանկացած գործողության դեմ, որի հիմքում տարածաշրջանում էսկալացիայի մեծացումն է` լինի ԱՄՆ-ի, թե` Մեծ Բրիտանիայի կողմից: