Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հայտարարությունը․
Ադրբեջանը թշնամական պետություն է և իրեն պահում է այնպես, ինչպես պահում են թշնամիները։ Այսօր այդ թշնամությունը դրսևորվում է Հայաստան-Արցախ միջանցքը փակելու ձևով։ Բայց սա հարցի մի կողմն է։ Մյուս կողմն էլ պետք է դիտարկել, որպեսզի պատկերն ամբողջական դառնա և մարդիկ հասկանան, թե ինչու Ադրբեջանը սկզբում դեկտեմբերի 3-ին, ապա 12-ից մինչև օրս փակել է ճանապարհը։։
Հայաստան-Արցախի կյանքի ճանապարհի փակման պատճառները պետք է փնտրել Պրահայում, որտեղ տեղի է ունեցած քառակողմ հանդիպում Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի, Միշելի մասնակցությամբ։
Պրահայում Փաշինյանն Արցախը համարել է ադրբեջանական։ Այս մասին հրապարակավ ասաց Ալիևն Աստանայում ու հակադարձում չստացավ․ Փաշինյանը լուռ համաձայնություն տվեց Ալիևի ասածներին։
Ճիշտ է, Փաշինյանը հետո փորձեց հետ պտտեցնել Պրահայում տեղի ունեցածը՝ հայտարարելով, որ ինքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Մոսկովյան տարբերակի կողմնակիցն է, բայց Ալիևը Սոչիում Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցության շրջանակներում մեկ միլիմենտր անգամ չնահանջեց Պրահայում Փաշինյանից ստացածից։ Դա էր պատճառը, որ հոկտեմբերի 31-ի համատեղ հայտարարության նախնական տեքստից դուրս էին բերվել Արցախին վերաբերող և մեզ ձեռնտու կետերը։
Ալիևը Փաշինյանից ստացել է Արցախը և եկել «իր» Արցախի հետևից։ Ասել է թե՝ միջանցքի փակման համար մեղավոր է նաև Նիկոլ Փաշինյանը։
Հ․Գ․ Հիմա Ալիևն ու Փաշինյանը համատեղ թիրախավորում են ռուսական խաղաղապահներին, որպեսզի վարկաբեկեն նրանց առաքելությունը և Փաշինյանի համար կրկին հնարավորություն ստեղծվի վերադառնալ պրահյան պայմանավորվածություններին, այսինքն՝ տխրահռչակ Վաշինգտոնյան տարբերակին։