կարևոր
3361 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-14 16:18
Հասարակություն

Փաշինյանի հեռացումը սարսափեցնում է թուրքերին

Փաշինյանի հեռացումը սարսափեցնում է թուրքերին

Հայկազուն Ալվրցյան

Բանասիրական գիտությունների դոկտոր

Հայերից ներողություն խնդրելու՝ թուրք մտավորականների արշավի կազմակերպիչներից է ստորև ներկայացվող հոդվածի հեղինակ, քաղաքագետ, պրոֆեսոր Բասքըն Օրանը: Ժամանակին եղան մարդիկ, որոնք հավատացին Հայոց ցեղասպանությունը թեկուզ այլ ձևակերպումներով բնութագրող այս մարդու (մարդկանց)՝ հայերից ներողություն խնդրելու անկեղծությանը:

Որպեսզի հասկանալի լինեն այս մարդու (մարդկանց) իրական ապրումներն ու մտածումները, բավական է ծանոթանալ անկեղծության պահերին արտահայտված նրանց մտքերին:

Անցյալում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը իբր դատապարտող այս վայ մտավորականը տեսեք, թե ինչպես է բնութագրում մեր օրերում Արցախի հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական դաշինքի իրականացրած ցեղասպանությունը. «Բագրատ Էստուկյանի՝ 2024 թ հունիսի 7-ին «Ակօս»ում հրապարակված հոդվածի համաձայն՝ 2020 թ բռնկված 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը պարտվեցև ղարաբաղցի հայերը հավաքաբար լքեցին այդ շրջանը»։

Ուշադրության է արժանի, որ հարյուր հազարից ավելի մարդկանց ցեղասպանությունը, որ արտահայտվեց նրանց իրենց պատմական հայրենիքից բռնի կերպով հեռացնելուն, այս երեսպաշտը այսպես կոչված հայ մտավորականի բերանով բնութագրում է որպես «շրջանը հավաքաբար լքելու» գործողություն:

Եվ սա այն 30 հազար «անկեղծ թուրքերից» մեկն է, որ ներողություն էր խնդրում հայերից:

Պարո՛ն Օրան, բռնի տեղահանված, հայրենազրկված ու ցեղասպանված արցախցիներին ասելու բան չունե՞ս, թե՞ քո ամբողջ մտահոգությունը Արցախի հայության ցեղասպանության համահեղինակ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումն ու ամրապնդումն է՝ որպես ապագա ցեղասպանության սպառնալիք Հայաստանի հայության գլխին․․․

 

«Թուրքիան շատ կզգա Փաշինյանի կարիքը, եթե նա հեռանա

Բասքըն Օրան

Այն ժամանակ մեր ուշադրությունից վրիպած, բայց ներկայիս կոնյունկտուրայում մեր ուշադրությանն արժանի մի հանգամանք հիշատակելով՝ անցնենք Հայաստանում ի հայտ եկած դրության թեմային․ մեր ազգակից Ադրբեջանը 2012 թ․ Իրանի սահմանին Իսրայելին մի օդային ռազմակայան տրամադրեց։ Այդ լուրը մարտի 28-ի համարում հաղորդեց ԱՄՆ-ի «Foreign Policy» հեղինակավոր ամսագիրը։ Հիմա անդրադառնանք Հայաստանում ի հայտ եկած ներկայիս դրությանը և Փաշինյանին․․․ Փաշինյանը ներքին քաղաքականության մեջ ձգտում է ժողովրդավարություն կառուցել, իսկ արտաքին քաղաքականության մեջ՝ խաղաղություն ապահովել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր մտերիմ ընկերոջ՝ նախագահ Էրդողանի հրավերով այցելում է Թուրքիա՝ «համագործակցության է՛լ ավելի խորացման համար ձեռնարկվելիք քայլերը» քննարկելու նպատակով։

Այնինչ, եթե Ալիևի փոխարեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկած լիներ, Թուրքիան, առնվազն արտաքին քաղաքականության տեսանկյունից, շատ տեղին նախաձեռնությամբ հանդես եկած կլիներ։ Այս միտքը պարզաբանելու համար համառոտ ներկայացնենք Հայաստանի արդի վիճակը, սակայն ճիշտ կլինի նախ վերլուծել «եղբայր Ադրբեջանը» և նախագահ Ալիևին։

Ալիևը երկու հիմնական որակ ունի՝

1․ Ալիևը քաղաքական առումով Ադրբեջանի Էրդողանն է։ Կարծում եմ՝ այս միտքը հիմնավորելու կարիք չկա։ Թերևս միակ տարբերությունն այն է, որ Ալիևն Ադրբեջանում տեղիք չի տվել այն տնտեսական արհավիրքին, որը ստեղծել է Էրդողանը՝ անընդմեջ Ղուրանը վկայակոչելով։ Ալիևը դրանից խուսափել է իր երկրում բնական գազի և բենզինի պաշարների շնորհիվ։

2․ Ալիևը միշտ քաշել է Թուրքիային արտաքին քաղաքականության մեջ, հատկապես Կիպրոսի հարցի դեպքում՝ չնայած, որ հենց ինքն է եղել «Մեկ ազգ, երեք պետություն» կարգախոսի հեղինակը։

Երբ 2009 թ․ ապրիլի 22-ին հաղորդվեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի շնորհիվ Թուրքիայի և Հայաստանի միջև արձանագրություններ կնքվելուն հանգեցնող գործընթացի մասին, Ադրբեջանը փակեց 2 թուրքական մզկիթ և հայտարարեց, որ 120 դոլար է դարձնելու Թուրքիային իբրև թե «զեղչով» տրվող գազի գինը։ Այն դեպքում, երբ տվյալ ժամանակաշրջանում Ադրբեջանը 80 դոլարով էր գազ վաճառում Ռուսաստանին։ Ապա Ադրբեջանն իր հուշարձաններից իջեցրեց թուրքական դրոշը։

Ի վերջո վարչապետ Էրդողանը համաձայնության հրապարակումից 21 օր անց այցելեց Բաքու և հայտարարեց, թե «Լեռնային Ղարաբաղը գրավյալ տարածք է, քանի դեռ Հայաստանը շարունակում է գրաված պահել այն, մեր սահմանադուռն անհնար է բացել։ Դրա մասին ձեզ ասում եմ որպես Թուրքիայի Հանրապետության նախագահ», և փակեց արձանագրությունների հարցը։

Այն ժամանակ մեր ուշադրությունից վրիպած, բայց ներկայիս կոնյունկտուրայում մեր ուշադրությանն արժանի մի հանգամանք հիշատակելով՝ անցնենք Հայաստանում ստեղծված դրությանը․ մեր ազգակից Ադրբեջանը 2012 թ․ Իրանի սահմանին Իսրայելին մի օդային ռազմակայան տրամադրեց։ Այդ լուրը մարտի 28-ի համարում հաղորդեց ԱՄՆ-ի «Foreign Policy» հեղինակավոր ամսագիրը։ Հիմա անդրադառնանք Հայաստանում ի հայտ եկած ներկայիս դրությանը և Փաշինյանին․․․  

Փաշինյանը ներքին քաղաքականության մեջ ձգտում է ժողովրդավարություն կառուցել, իսկ արտաքին քաղաքականության մեջ՝ խաղաղություն ապահովել։

Բագրատ Էստուկյանի՝ 2024 թ․ հունիսի 7-ին «Ակօս»-ում հրապարակված հոդվածի համաձայն՝ 2020 թ․ բռնկված 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը պարտվեց, և ղարաբաղցի հայերը հավաքաբար լքեցին այդ շրջանը։ Ի վերջո, Փաշինյանը նշելով, թե Ադրբեջանի հետ սահմանային տարաձայնությունների կարգավորումը «Հայկական հանրապետության միջազգայնորեն ճանաչված և օրինական սահմանների ներսում գոյության միակ երաշխիքն է», որոշեց նախկինում Ադրբեջանին պատկանած 4 գյուղ վերադարձնել նրան։

Սփյուռքի և ազգայնական Դաշնակցության աջակցությունը վայելող ընդդիմությունը ձեռնարկել է արգելք դառնալ դրան՝ այն մտայնությամբ, թե «Պատերազմոով վերցրած հողերը չի կարելի բանակցությունների միջոցով վերադարձնել»։ Այդ ընդդիմության կողմից «վարչապետի թեկնածու» հռչակված Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը այդ գյուղերի գտնված Տավուշ մարզի հոգևոր թեմի առաջնորդն է և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավարը։

Այս հոգևորականը միևնույն ժամանակ Կանադայի քաղաքացի է, և Հայաստանի սահմանադրությունն էլ արգելում է օտարահպատակ անձանց պետական պաշտոն զբաղեցնել։ Մյուս կողմից էլ այս հոգևորականը ինչ-որ չափով հիշեցնում է մեր մոտի Կրոնական գործերի վարչությունը։ «Բենտլի» մակնիշի ավտոմեքենաները, ապօրինի եկամուտները, Արևմուտքի երկրներ շքեղ այցերն ու օֆշորային հաշիվները վրդովմունքի տեղիք են տալիս։

Ի դեպ՝ սահմանադրական փոփոխության մասին․ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և վարչապետ Փաշինյանը հայտարարեցին, որ համաձայն են այդ փոփոխության պահանջին, սակայն տեսեք, թե ինչ պատճառով: Ներկայիս սահմանադրությունը խոչընդոտում է Ադրբեջանի հետ խաղաղության կնքմանը, քանի որ վկայակոչում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման անհրաժեշտությունն ընդգծող 1990 թ․ Անկախության հռչակագիրը։ Միրզոյանն ու Փաշինյանը ցանկանում են սահմանադրությունից հանել այդ հատվածը և հաղթահարել Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհին առկա այդ ամենակարևոր արգելքը։

Վերևում անդրադարձա Փաշինյանի՝ ներքին քաղաքականության մեջ ժողովրդավարության, իսկ արտաքին քաղաքականության մեջ՝ խաղաղություն ապահովելու նպատակին։ Սակայն կարծում եմ, որ այդ երկու հարցում էլ նրա գործը բավականին բարդ է։

Ներքին քաղաքականության մեջ բարդ է, որովհետև Հայաստանում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են դեմոկրատիան և խոսքի ազատությունը, որակվում են որպես Արևմուտքի գործակալների գործիքներ։ Մարդու իրավունքների խոսույթը պիտակվում է որպես «սորոսականություն»։

Արտաքին քաղաքականության մեջ էլ է նրա գործը բարդ, հատկապես Երկրորդ Ղարաբաղի պատերազմում պարտվելուց հետո կատաղած ազգայնականների և Դաշնակցության երկրում։ Ավելին՝ ամբողջ արևմտյան աշխարհում տարածված ծայրահեղ ազգայնականության մթնոլորտում։

Բացի այդ՝ այն դեպքում, երբ ամենահեշտ միջոցը Պուտինի հովանոցի տակ մտնելն էր, Փաշինյանը կտրականապես հեռու է մնում դրանից և ճիշտ հակառակը՝ հայտարարում, թե «ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները խորանում են»։ Արևմուտքն էլ նրա այդ քաղաքականությունը ջերմորեն է ընդունում։ Euronews-ը ապրիլ ամսին հաղորդեց, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն Հայաստանին 330 միլիոն եվրո գումարի չափով աջակցություն են ցուցաբերելու։

Ամփոփենք․

Ներկա պահին Փաշինյանը, ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո՝ 1991-98 թթ․ Հայաստանի նախագահը եղած Տեր Պետրոսյանը, ժողովրդավարության և խաղաղության ամրապնդման ու Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականություն է վարում։

Թուրքիան այն ժամանակ տեր չէր կանգնել «Ցեղասպանություն» տերմինը 1995 թ․ հուլիսին Հայաստանի սահմանադրությունից հանած, Դաշնակցության գործունեությունը դադարեցրած և աշխարհով մեկ շրջելով՝ սփյուռքին համոզած Տեր-Պետրոսյանին, և վերջինին հաջորդել էր ռուսամետ ազգայնամոլ Ռոբերտ Քոչարյանը։

1998 թ․ օգոստոսի 4-ին «Ակօս» շաբաթերթում տողերիս հեղինակը գրել էր, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականով ի հայտ եկած և հեղաշրջման նմանվող այս փոփոխությունը շատ բացասական զարգացում է Թուրքիայի համար․ Թուրքիան դեռ շատ կզգա Տեր-Պետրոսյանի կարիքը։ Այն ժամանակվա համար կարևոր այդ հոդվածս չեմ կարող ամփոփ ներկայացնել այստեղ՝ էջերի սահմանափակ լինելու պատճառով, սակայն հիմա էլ եմ ասում․ Եթե Փաշինյանը հեռանա, Թուրքիան նրա կարիքը շատ կզգա։

Ի դեպ, Թուրքիայի մասին․

Ներքին և արտաքին քաղաքականությունը լարվածության հիմքի վրա կառուցած և միայն վերջերս «մեղմացում» հասկացությունն արտաբերել սկսած նախագահ Էրդողանը Պատրիարք Մաշալյանին ուղղված այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձում ասում էր․ «Թույլ չենք տվել և թույլ չենք տա, որ մեր հայ քաղաքացիներից գեթ մեկն անգամ օտարացվի, արհամարհվի և սեփական երկրում իրեն որպես երկրորդ կարգի մարդ զգա»։

Էրդողանը վերջերս չի խոսել Հայաստանի մասին։ Իսկ 2010 թ․, երբ նրա վարչակարգը վարում էր «հարևանների հետ 0 խնդիր» քաղաքականությունը, նա BBCին ասել էր․ «Տեսե՛ք, իմ երկրում 170 հազար հայ կա, նրանցից 70 հազարն իմ քաղաքացիներն են։ Սակայն 100 հազարին մենք երկրում ներկա պահին հանդուրժում ենք։ Իսկ ի՞նչ կանեմ ես վաղը։ Եթե հարկ լինի, այդ 100 հազարին կասեմ՝ «Դե՜հ, հեռացե՛ք ձեր երկիր»։ Ես դա կանեմ»։

Ինչ վերաբերում է «Հարաբերությունների նորմալացում» հասկացության հետևից գնացող Օզգյուր Օզելին (քեմալիստների Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայիս առաջնորդը-Ակունքի խմբ), ապա այս թեմայով նրա որևէ խոսքի չեմ հանդիպել։ Մեկնաբանությունները թողնում եմ ձե՛զ։ Թող կատարվի այն, ինչ բարին է»։  

https://www.agos.com.tr/tr/yazi/30470/eger-giderse-pasinyani-turkiye-cok-arar

Որոշ կրճատումներով թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net