|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Մայիսի 19-ին տեղի ունեցած Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի, արտգործնախարարի եւ այլ պաշտոնատար անձանց ողբերգական մահվան առիթով Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ պարոն Սեյյեդ Ալի Խամենեին ցավակցական հեռագիր է հղել ՀՅԴ Բյուրոն:
Ցավակցության խոսքում ափսոսանք է հայտնվել այս մեծ կորստի առիթով: Մասնավորապես նշվել է, որ նախագահ.«Պարոն Ռեիսին կարևոր դեր է ունեցել Իրանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում»։
ՀՅԴ Բյուրոն իր ցավակցությունն է հայտնել. «Իրանի ղեկավարությանը, ժողովրդին և կառավարությանը, հատկապես հանգուցյալների ընտանիքներին, այս ցավալի կորստի համար» և մաղթել է նրանց աստծվածային համբերություն:
ՀՅԴ Բյուրո
20. 05.2024թ.