կարևոր
4594 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-12 10:35
Հասարակություն

Տելեգրամում ֆեյք է տարածվում, թե իբր Երեւանում ահաբեկչություն է պատրաստվում

Տելեգրամում ֆեյք է տարածվում, թե իբր Երեւանում ահաբեկչություն է պատրաստվում

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տելեգրամով մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում: 
Դպրոցներ ու ծնողներ խառնվել են իրար․․․ 

Ինչպե՞ս ստուգել որ ֆեյք է՝ շատ պարզ, Տելեգրամում տարածվող լուսանկարները փնտրեք Google–ի նկարների որոնման ծրագրով ու կտեսնեք, որ նույն տիպի մի տեղեկատվություն, լրիվ նույն լուսանկարների օգտագործմամբ, բայց Գոմելի վերաբերյալ տարածվել է մեկ ամիս առաջ»։