կարևոր
4468 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-11 13:38
Քաղաքական

Գործող ուժը որևէ կերպ շահագրգռված չէ և փաստացի չի էլ խոսում ո՛չ Արցախից, ո՛չ Մեծ Եղեռնից, ո՛չ էլ պատմական այլ հարցից․ Մհեր Հակոբյան

Գործող ուժը որևէ կերպ շահագրգռված չէ և փաստացի չի էլ խոսում ո՛չ Արցախից, ո՛չ Մեծ Եղեռնից, ո՛չ էլ պատմական այլ հարցից․ Մհեր Հակոբյան

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը գրում է․

«Ով չի հասցրել նայել՝ ԿԱՐՃ և ԹԵԶԻՍԱՅԻՆ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ԱԺ ելույթի մասին.

  1. «Պատմական Հայաստանը և Իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ ԼՐՋԱԳՈւՅՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈւՄ մեկը մյուսի համար»,- ասաց վարչապետը: Իմ համեստ կարծիքով՝ իհարկե աբսուրդ է: Իրականում այս հասկացությունները ոչ մի կերպ չեն հատվում կամ ընդհարվում, ավելին, ճիշտ կիրառման դեպքում ՄԵԿԸ ԱՄԵՆ ԿԵՐՊ ՕԺԱՆԴԱԿՈւՄ Է ՄՅՈւՍԻՆ: Ուղղակի սա ասվեց՝ ի կատարում գործող ուժի այսօրվա կուրսի, որը որևէ կերպ շահագրգռված չէ և փաստացի չի էլ խոսում ո՛չ Արցախից, ո՛չ Մեծ Եղեռնից, ո՛չ էլ պատմական այլ հարցից: Սա երկար թեմա է, բայց այս մասին այսքանը, քանի որ ելույթում էականը դա չէր: Էականը՝ ստորև՝ հաջորդ կետում,
  2. Արվեցին քողարկված, բայց ԿՈՊԻՏ ՀԱԿԱՌՈւՍԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆՆԵՐ առ այն, որ Ռուսաստանը, սկսած 2021 թ-ի սկզբից, արել է ամեն ինչ, որպեսզի ԶԱՎԹԻ Հայաստանի Հանրապետությունը՝ հեղաշրջում, զինված ներխուժում և այլն: Այս ֆոնին պարզ է, որ Արցախի անկումը ևս վերագրվեց Ռուսաստանին: Արդյունքում ստեղծվեց տպավորություն, թե, որոշակիորեն հիասթափված բրյուսելյան հանդիպումից կամ, գուցե, ձգտելով առավել հաճոյանալ Արևմուտքին, Նիկոլ Փաշինյանը առավել սրեց հարձակումները Ռուսաստանի վրա՝ Բրյուսելում չհասած ինչ որ բանին գուցե գոնե այս գնով հասնելու համար: Ամեն դեպքում, պարզ է, որ Մոսկվային սա որևէ կերպ դուր չի գա,
  3. Եվ վերջապես հին ու բարի «Արցախի բանակցային գործընթացը», երբ, փաստացի հենց իր իշխանության օրոք ունենալով Արցախի անկումն ու հայաթափումը, Նիկոլ Փաշինյանը ձգտում էր և միշտ էլ կձգտի այնպես անել, որ հիմնավորի, թե. «ԱՄԵՆ ԻՆՉ ԷՆ ԳԼԽԻՑ ՈՐՈՇՎԱԾ ԷՐ»: Այս ֆոնին իրոք ցավալի է, որ գործի են դրվում ադրբեջանական սխալ և կեղծ, հայկական մինչփաշինյանական իշխանության կողմից վաղուց հիմնավոր կերպով հերքված թեզեր: Օրինակ, հիշվում են տխրահռչակ «ՄԱԿ-ի 4 բանաձևեր»-ը, այն դեպքում, երբ վաղուց ասվել է, և Բաքուն սրան ոչ մի բան չի էլ կարողացել հակադարձել, որ այդ բանաձևերը ընդունվել էին 1991-1994 թվականների պատերազմի ընթացքում զուտ ռազմական գործողությունները կանխելու նպատակով, իսկ 1995 թ-ից գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի առկայությունն էլ ուղղակի իմաստազուրկ ու իրավազուրկ է դարձնում այդ բանաձևերը:

Առանձին թեմա է ընդդիմության վարքագիծը – ի՞նչ ասես:

Սա էր, իսկ ընդհանուր… իհարկե ցավալի է այս ամենը և այս տեսքով՝ խիստ ցավալի…»: