Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունը սահմանադրական հանրաքվեի, ավելի կոնկրետ՝ «Այո»-ի շտաբը ձեւավորելու գործընթաց է սկսել եւ դաշնակիցների փնտրտուքի մեջ է: Արդեն իսկ պարզ է, որ «Ոչ»-ի ճակատը բավականին ազդեցիկ է լինելու, եւ այս հարցում միմյանց հետ համագործակցելու են անգամ իրար թշնամի ընդդիմադիրները։ Արդեն սկսվել են բանակցություններ: Մեզ պատմեցին, որ ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կարող է հայտնվել «Այո»-ի ճամբարում, գոնե նրա թիմակիցներն այդպես են ասում:
Արդեն մոտավորապես հայտնի է նաեւ, թե ինչ մանիպուլյատիվ լոզունգ են ընտրելու «Այո»-ականները, որ պատերազմից վախեցող հանրությունը հավանություն տա իրենց ծրագրին․ «Ով դեմ է Սահմանադրությունը փոխելուն, կողմ է պատերազմին»։ Ի դեպ, օրերս հրապարակվեց Սամվել Բաբայանի ընդարձակ հոդվածը, որտեղ արցախյան խնդրում արձանագրված ճակատագրական իրադարձությունների համար մեղադրանքներ է ուղղում թե՛ միջազգային հանրությանը, որն Ադրբեջանի ագրեսիվ վարքը զսպող քայլեր չարեց, թե՛ ՌԴ-ին, որը, մասնավորաբար, չկանխեց 2023 թվականի աշնանային իրադարձությունների հետեւանքով Արցախի հայաթափումը, բայց ոչ մի խոսք չի ասում կոնկրետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ական իշխանության հասցեին։»: