կարևոր
4057 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-01 19:09
Հասարակություն

ՈՒՂԻՂ․ «Հայ ուսանողությունն Արցախի համար» մրցույթի ամփոփում

ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում մեկնարկել է «Հայ ուսանողությունն Արցախի համար» հետազոտությունների մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ։

Ծրագրին հիմնական նպատակն է մեկտեղել հայ ուսանողության կարողությունը՝ քաղաքական, տնտեսական, իրավագիտական, մշակույթի և հետաքննողական լրագրության բնագավառներում։

Ըստ կազմակերպիչների՝ մրցույթի արդյունքում ստացվել են բազմաթիվ արժեքավոր հետազոտություններ, որոնք տրամադրվելու են հայանպաստ գործունեություն ծավալող ազդեցիկ հիմնարկների՝ արդյունավետ օգտագործման նպատակով։

Ծրագրին հետազոտություններ են ներկայացրել 12 ուսանող և 1 ուսանողական խմբակ՝ Հայաստանից, Արցախից, Լիբանանից, Իրանից և ԱՄՆ-ից հետևյալ  նյութերի մասին.

Արցախի շրջափակման և բռնի տեղահանության կործանարար անդրադարձը Արցախի մանուկների իրավունքների և հոգևիճակի վրա:
Խորհրդատու՝ Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ

Ադրբեջանի Խավիարային դիվանագիտությունը (caviar diplomacy) Եվրոպայում:
Խորհրդատու՝ Հեղինե Էվինյան, Հ.Յ.Դ. Հայ դատի Եվրոպայի գրասենյակի տնօրենուհի, Բելգիա

Ադրբեջանի և Ալիևի ընտանիքի օտարերկրյա ներդրումների հիմնական ուղղությունները:
Խորհրդատու՝ Հարութ Սասունյան, Կալիֆորնիա Կուրիեր պարբերաթերթի գլխավոր խմբագիր, ԱՄՆ

Ադրբեջանի ուժանյութի քաղաքականությունը (Energy policy) Ռուսաստանի եւ Արևմուտքի հետ:
Խորհրդատու՝ Եղիա Թաշճյան, Բեյրութի Ամերիկյան համալսարանի հետազոտական կենտրոնի գիտաշխատող, Լիբանան

Ազգ բանակ գաղափարի իրագործման անհրաժեշտությունը Հայաստանում և Արցախում:
Խորհրդատու՝ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ

Ադրբեջան- Իսրայել  հարաբերություններ:
Խորհրդատու՝ Շահան Գանտահարյան, Բեյրութի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր, Լիբանան

Ադրբեջանի հարաբերությունները Իրանի հետ:
Խորհրդատու՝ Աբրահամ Գասպարյան, Ջենեսիս Արմենիա կենտոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ

Ադրբեջանի հարաբերությունները Վրաստանի հետ:
Խորհրդատու՝ Աբրահամ Գասպարյան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ

Պատմության խեղաթյուրման Ադրբեջանի քաղաքական և ակադեմիական փորձերը:
Խորհրդատու՝ Լեռնիկ Հովհաննիսյան, Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար, ՀՀ

Արցախի հոգևոր ժառանգության պաշտպանության հիմնախնդիրը:
Խորհրդատու՝ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի ղեկավար, ՀՀ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո արցախահայության ուղղված հայկական մարդասիրական օժանդակությունները:
Խորհրդատու՝ Լիլիթ Մարտիրոսյան, Արցախի ՀՕՄ-ի միավորի ատենապետուհի, ՀՀ

Ըստ՝ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի, միջոցառման ավարտին բաժանվելու են գնահատագրեր և նվերներ բոլոր մասնակիցներին:Հայտարարվելու են հաղթող ճանաչված աշխատանքները և ստանալու են մրցանակ- կրթաթոշակներ.

առաջին մրցանակ ՝ 1000 ԱՄՆ դոլար

երկրորդ մրցանակ՝ 750 ԱՄՆ դոլար

երրորդ մրցանակ՝ 500 ԱՄՆ դոլար;

Առաջարկում ենք միջոցառմանը հետևել ուղիղ հեռարձակմամբ։