կարևոր
3955 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-15 13:53
Քաղաքական

Ուսանողությունն իշխանության համար որպես ռեսուրս․ հերթական դիմակազերծումը

Ուսանողությունն իշխանության համար որպես ռեսուրս․ հերթական դիմակազերծումը

«Անկախ դիտորդն» իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում հենց այս պահին տեղի է ունենում հանդիպում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ։

Մեր տեղեկություններով ուսանողներին հայտնել են, որ հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից նրանց բացակայությունը չի գրանցվի։

Ահազանգերի և իրավաբանական աջակցության կարիք ունենալու դեպքում կարող եք զանգահարել՝ 077342268, 041123302 հեռախոսահամարներով»։

Հասարակական-քաղաքական գործիչ Աննա Կոստանյանն անդրադարձել է նշված թեմային և գրել

«Նիկոլ Փաշինյան, ասում էիր, որ եթե նույնիսկ քո հարազատը խախտում անի, «պատժելու ես»:

Ժամը 12-ից Պոլիտեխնիկում Տիգրան Ավինյանն ուսանողների մոտ քարոզարշավ է անում։

Բա բուհերն ապաքաղաքականացնում էիք, բա ուսանողությանը որպես ռեսուրս չէիք օգտագործելու։

Սպասում ենք համապատասխան «պատժամիջոցների»։

Հերթական դիմակազերծում»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ նշել էր, որ ուսանողները նախօրեին հաղորդագրություններ են ստացել, այսօր էլ դեկանները լսարաններում են զգուշացրել, իսկ հանդիպման ներկաներին դասերից բացակայությունը հարգելի են համարել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպելու է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ