կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-24 17:44
Քաղաքական

Ուսանողությունն ամորձատված է. Արամ Մանուկյան

Ուսանողությունն ամորձատված է. Արամ Մանուկյան

Ազատության հրապարակում մեկնարկած ոչ իշխանական ուժերի հանրահավաքում Արամ Մանուկյանը հայտարարեց, թե  հրապարակում մոտ 100 հազար մարդ կա: Նա խնդրեց միջազգային կառույցներին, դեսպանատներին՝ ճիշտ ներկայացնել իրենց խոսքը:

 

Մանուկյանը նաեւ հայտարարեց, որ «գիտությունը մեռած է, ուսանողությունն ամորձատված է», եւ հորդորեց թոթափել վախը, դեն նետել կոչումները եւ, գլուխը բարձր, գնալ Ազատության հրապարակ: «Իմ եկեղեցին Ազատության հրապարակն է»,- ասաց նա:

 

Մանուկյանը, «ֆեյսբուքային, բազմոցային» ընդդիմությանը դիմելով, հորդորեց միանալ հանրահավաքին:


ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն էլ հայտարարեց, որ պարտադրված են եկել հրապարակ, այլեւս ընտրանք չունեն, երկիրը ծանր վիճակի մեջ է: Իշխանություններն էլ, ըստ նրա, ոչ միայն պատրաստ չեն փոփոխությունների, այլ ի վիճակի չեն: «Համակարգը հնարավոր է ջարդել եւ փոխել միայն իշխանափոխությամբ»,- ասաց Օսկանյանը: