|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Ռուսական կողմը երբեք չի նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների սառեցում», - ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ին։
«Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա մենք երբեք չենք եղել այս հարաբերությունների սառեցման նախաձեռնողը»,- ընդգծել է Լավրովը 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։
Միաժամանակ, նախարարը նշել է, որ Մոսկվայում հիշում են, թե Հայաստանի ներկա պաշտոնյաներից շատերը, դեռ ընդդիմադիր դաշտում, տարբեր քաղաքական գործընթացների և նախընտրական քարոզարշավի ժամանակ, կոչ արեցին դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից։