Փոխարժեքներ
09 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.42 |
EUR | ⚊ | € 425.54 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 507.44 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Արցախից բռնի տեղահանված մեր հրաշք մանուկները երկու դաժան պատերազմի ու շրջափակման միջով անցնելուց հետո պիտի նորից հավատան Ամանորյա հրաշքին ու ականատես լինեն իրենց երազանքների իրականացմանը: «Հայկական Առաքելության» ՀԿ թիմը որոշել է իրականացնել նախագիծ, որի շրջանակներում 100-ից ավել փոքրիկներ իրենց նամակների հիման վրա Ամանորյա նվերներ կստանան Ձմեռ Պապից:
Երեքշաբթի՝ դեկտեմբերի 26-ին «Հայկական Առաքելությունը» Էջմիածնում էր, եկեղեցու տրամադրած կացարաններից մեկում, որտեղ տեղավորվել են արցախցի ընտանիքները։
«Հայկական նախագիծ» գիտակրթական կազմակերպության գործունեության շրջանակներում ստեղծված «Հայկական Առաքելություն» ՀԿ համակարգող Սիրանուշ Ասատրյանը տեղեկացրեց, որ երկու ամսում հասցրել են օգնել մարզերում ու մայրաքաղաքում բնակություն հաստատած շուրջ 1500 արցախցիների։ Փոքրիկների համար նախատեսված Ամանորյա անակնկալների պատրաստման նախաձեռնությունը «Հայկական համալսարանի» ուսանողներինն է։
«Հիմնական նպատակը ոչ թե նվերներն էին, այլ այն, որ նրանք նորից հավատան երազանքներին եւ ամենակարեւորը՝ համախմբվեն ամենամեծ նպատակի շուրջ, այն է՝ վերադառնալ Արցախ» ,-հավելեց Ասատրյանը։
Արցախից բռնի տեղահանված 14 ընտանիք է ապրում այս կացարանում, ընդհանուր թիվը՝ 60 հոգի։ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նախկին Քահանայից պատրաստման լսարանի կացարանային շենքը պետք է ծառայի բռնահանված արցախցի մեր հայրենակիցներին։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Սպարտակ սարկավագը։ Նա նշեց, որ առաջին ընտանիքներին ընդունել են սեպտեմբերի 26-ին, հետո մյուսներն են ավելացել։ Ազատ տեղ կացարանում այս պահին չկա։ Փորձել ենք բոլոր հարմարությունները ապահովել եւ իհարկե, փորձել ենք չխախտել յուրքանչյուրի անձնկան տարածքը։
«Երեխաները հարմարվել են։ Ընկերություն են անում իրար եւ հրաեւանների երեխաների հետ։ Առաջին մի ամսում, որ ծանոթ չէին քաղաքի, անցուդարձին, Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի կազմով միջնորդել եւ օգնել ենք՝ աշակերտներին դպրոցներում տեղավորելու, մյուսներին՝ աշխատանքի, ներքին կյաքնը կազմակերպելու գործում։ Փորձում ենք ստեղծել այն մթնոլորտը, որ բոլորը զգան ինչպես իրենց տանը։» ,-ասաց նա։ Սարկավագը նշեց, որ նրանք կացարանում կարող են մնալ այնքան, մինչեւ կայանան ու հասկանան՝ ինչ են ուզում, ոնց են անում։
Մանրամասն՝ տեսանյութում