կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-25 10:14
Հասարակություն

Իշխանությունն ուզում է, որ քաղաքացիներն իրենց հավատան փակ աչքերով՝ կուրորեն. «Հրապարակ»

Իշխանությունն ուզում է, որ քաղաքացիներն իրենց հավատան փակ աչքերով՝ կուրորեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս և ինչի՞ վրա է ծախսվելու Քաղաքացու օրը նշելու համար կառա­վարության հատկացրած 260 հա­զար դոլարը: Այս հարցի շուրջ բուռն քննարկումներն իրենց տեղը զիջել են Քաղաքացու օրը խորհրդանշող պաստառների մասին կարծիքնե­րին: Մի քանի օր է՝ հայրենի իշխա­նությունը ֆեյսբուքյան հատուկ էջ է բացել՝ «Քաղաքացու օր» անվա­նումով, որտեղ տեղադրվել են նաև Քաղաքացու օրվա գունազարդ պաստառները՝ օրվա կարգախոսով՝ «Միտքդ վառ պահիր»: 

Հեղափոխա­կան իշխանության պատկերացումնե­րում «իրավագետ» ու «իրավատեր» քաղաքացիները նախորդ դարե­րի տարազներով մարդիկ են, իսկ պաստառների վրա պատկերված տեսարանները հիշեցնում են գյուղա­կան կյանքի էպիզոդներ, մի տեղ տարազով մարդիկ ավանդական քոչարի են պարում, մյուսում գոգնո­ցը կապած տարեց կինն է միայնակ պարում, երրորդում եղանը ձեռքին տղամարդն է վիզը ծուռ կանգնած և այլն...

Հեղափոխական իշխա­նությունները, հավանաբար, որո­շել են «դիլխոր» չթողնել Գալուստ Սահակյանին, որը Քաղաքացու օր նշելու որոշման առիթով փորձել էր իր ձևով «բշտել» իշխանություննե­րին ու ասել էր, թե «այդ տրամա­բանությամբ գյուղացու օր էլ պիտի նշել»: Պաստառներից մեկի բնօրի­նակն էլ կարծես կառավարության աշխատակազմի ղեկավար, երբեմնի «դիջեյ» Էդուարդ Աղաջանյանը լինի՝ ականջակալներով, դիջեյական հա­գուստով: Այս պաստառների նկարնե­րի տակ քաղաքացիների «քոմենթներից», սակայն, պարզ է դառնում, որ ամենամեծ դժգոհությունն այն է, որ մարդիկ պատկերված են փակ աչքե­րով: Սա հատուկ մտածված հնարք է, և միթե իշխանությունն ուզում է, որ քաղաքացիներն իրենց հավատան փակ աչքերով՝ կուրորեն, դժվար է ասել, սակայն ՀՀ հպարտ քաղաքացիներին այս տեսքով մարդիկ դուր չեն եկել»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: