կարևոր
1843 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-25 09:12
Հասարակություն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի ոլորանները, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։

Ոսկեպարի, Դիլիջանի ոլորանները և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար:

Բերդ-Ճամբարակ և Գորայք գյուղ (նաև Ջերմուկի խաչմերուկից) տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը (բուք է) դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզում, Հրազդան, Գավառ, Սևան, Ճամբարակ և Բերդ քաղաքներում ձյուն է տեղում։

Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի, Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքներում, Շինուհայր և Գորայք գյուղերում բուք է:
                                            
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։