|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Փերվին Բուլդանն այցելել է պաշտոնապես Թուրքիայի «միակ հայկական գյուղը» համարվող Վաքըֆլը։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է Bianet.org լրատվակայքը։
Աղբյուրի համաձայն՝ համանախագահը և իր պատվիրակությունն այցելել են նաև տեղի հայկական եկեղեցի, զրուցել եկեղեցու սպասավորների հետ և մոմ վառել։ Այնուհետև Փերվին Բուլդանը հանդիպել է Վաքըֆլը գյուղի կոոպերատիվի կին ներկայացուցիչների հետ։

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կին համանախագահը այդ հանդիպման շրջանակներում ելույթ է ունեցել և մասնավորապես ասել․ «Ալևիների, հայերի և քրդերի ճակատագիրը նույնն է։ Միմիայն համատեղ պայքարի միջոցով կգտնենք հաջողության ուղիները»։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net