կարևոր
1765 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-17 13:33
Քաղաքական

Վերլուծաբա՞ն, ո՛չ գործակալ․ Ավետիք Իշխանյան

Վերլուծաբա՞ն, ո՛չ գործակալ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հիշեցի այս տարվա մարտի 29-ին Հ1-ով Պետրոս Ղազարյան-Թաթուլ Հակոբյան երկխոսությունը։

Ամենատգետ Թաթուլ Հակոբյանը, որպես Արցախի լուծում, առաջարկում է․․․ 120.000 արցախցիներին տեղափոխել Հայաստան՝ նրանց ցեղասպանությունից փրկելու, նաև՝ որպես Հայաստանին Ադրբեջանի հետագա ագրեսիայից ապահովելու միջոց։ Հարց է առաջանում․ Թաթուլ Հակոբյանը այդ աստիճան բարձր մակարդակի քաղաքական վերլուծաբան և կանխատեսող գործի՞չ է, թե՞ մեր ժամանակների ապագան կանխագուշակող Վանգան։

Վստահաբար պնդում եմ՝ ոչ մեկը, ոչ մյուսը։ Թաթուլ Հակոբյանը վերլուծաբանի դիմակի տակ ներկայացնում է սպասվելիք այն ապագան, որը որոշել է նրա գործատուն՝ Հայաստանի գարշապետը։Հիշենք նրա նույն Հ1-ով՝ դեռևս 2019թ․ հաղորդումը, որով ներկայացվում էր հայ-ադրբեջանական քիրվայության հեռանկարը, ադրբեջանական գյուղմթերքի և հայկական կոնյակի առևտրի մասին։

Այնպես որ, Արցախի ցեղասպանությունն ու Ադրբեջանին հանձնելը, եղել է ծրագիր, որն իրագործեցին օտար ուժերի կողմից հավաքագրված գործակալները, որոնց «վերլուծական» քարոզչությունն ապահովում էին և են Թաթուլ Հակոբյանի տիպի, իրենց վերլուծաբան համարող, իրականում՝ նույն գործակալական ցանցի խամաճիկները։ Եվ այդ ամենը․․․հանուն փողի․․․