09 12 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
ԱԺ ՔՊ ֆրակցիայի քարտուղար Արթուր Հովհաննիսյանին իշխանական որոշ պատգամավորներ «իշխանության Գեբելս» մականունն են տվել։ Տեղեկատվական եւ քարոզչական կեղծիքների տարածման ծանր բեռը դրված է Հովհաննիսյանի ուսերին, նա ե՛ւ իդեոլոգն է, ե՛ւ դրանք իրացնողը: Երբեմն իր գրած տեքստերն է բաժանում պատգամավորներին, որ նրանք հրապարակեն: Այսինքն՝ ՔՊ-ի քարոզչական տեխնոլոգիաների «կնքահայրն» է՝ մեր օրերի Գեբելսը:
ՔՊ-ականները մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ երբեմն միտումնավոր ստեր են տարածում, բայց դա անում են հարկադրված, քանի որ կուսակցության քաղտեխնոլոգներն ասում են, որ նույն սուտը պետք է այնքան կրկնել, որ բոլորը, անգամ սուտ ասողը հավատա իր ասածին: Այսպես ասած` տեղեկատվական աղբի մեծ քանակն ի վերջո կարող է վերածվել որակի՝ համոզելով հնարավորինս մեծ թվով մարդկանց:
Նշենք, որ երեկ ՔՊ-ական ակտիվ դերակատարները «հիբրիդային պատերազմի» գրառումներ էին անում` ակնհայտորեն մեկ կենտրոնից հրահանգված: Իսկ ՔՊ-ի Գեբելսը` Արթուր Հովհաննիսյանը, մարդկանց կոչ էր անում՝ չտրվել «մանիպուլյատիվ ու կեղծ լուրերին, որոնք հիմնականում կառավարվում են դրսից եւ նպատակ ունեն, օգտագործելով մեր հույզերը, երկրում անկայունություն հրահրել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում