|
Փոխարժեքներ
23 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը նոր միջոցներ է սահմանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձանց, կազմակերպությունների և կառույցների նկատմամբ իրականացվող գործարքների համար։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Նոր կարգավորումները հրապարակվել են Թուրքիայի «Resmi gazete» պաշտոնական տեղեկագրում։ Նշվել է, որ պարտավորություն ունեցող սուբյեկտները պետք է նշված անձանց և կազմակերպությունների կողմից իրականացվելիք գործարքների մասին անհապաղ տեղեկացնեն ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդին (MASAK) և անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկեն գործարքների հետաձգման ուղղությամբ։
Այդ կարգավորումը հրապարակվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ուժեղացնել Իրանի տնտեսական մեկուսացումը։ Կարգավորումը հիմնված է «հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված միջոցների մասին» դրույթների վրա։