|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշնակիցները համաձայնության են եկել երեք տարրերից բաղկացած փաթեթի շուրջ, որպեսզի Ուկրաինային մոտեցնեն ՆԱՏՕ-ին անդամակցությանը։
«Դա ներառում է՝ օգնել բանակը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին, ստեղծել Ուկրաինա-ՆԱՏՕ ձևաչափ, որում Ուկրաինան հավասար ձայնի իրավունք կունենա դաշինքի անդամների հետ, ինչպես նաև չեղարկել ՆԱՏՕ-ին միանալու ստանդարտ պլանը:
Մենք Ուկրաինային ՆԱՏՕ-ին միանալու հրավեր կուղարկենք, երբ դաշնակիցները համաձայնեն, և պայմանները կատարվեն»,- ասել է Ստոլտենբերգը։
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի անդամ երկրները միասին կաշխատեն Չինաստանի վարքագծի դեմ, որը հրաժարվում է դատապարտել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ և դրանով իսկ խարխլում է աշխարհակարգի հիմքերը։