Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Սահմանադրությունը` մեր երկրի գլխավոր փաստաթուղթը, թվում է` պետք է կարգավորեր մեր կյանքի բոլոր ոլորտները եւ մեր բոլոր քայլերը: Սակայն պարզվեց, որ այն, բառի ամենաիսկական իմաստով, արհամարհվում է բոլորի եւ հատկապես` իշխանությունների կողմից: Վերցրեք` այդ բարալիկ գրքի ցանկացած գլուխ, նույնիսկ` հոդված եւ կտեսնեք, որ շատ դժվար է պնդել, որ դրանք գործում են Հայաստանի Հանրապետությունում: Եւ այս կասկածները հատկապես վերջին 5 տարվա ծնունդ են:
Սկսենք հենց առաջին հոդվածից. «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Մեր ինքնիշխանությունն այնքան է նվազել վերջին տարիներին, որ մենք ոչինչ այլեւս չեն որոշում` ոչ մեր ճակատագիրը, ոչ մեր սահմանները, ոչ մեր շահերն ենք կարողանում պաշտպանել:
Հոդված 3-ն ասում է. «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»: Ինչ արժանապատվության մասին է խոսքը, երբ մարդը կարող է առանց որեւէ պատճառի կալանավորվել ու բերման ենթարկվել, ծեծի ենթարկվել իրավապահների կողմից, աշխատանքից զրկվել ինչ որ մարդկանց կամայականության արդյունքում:
Հոդված 4-ն ասում է. «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա»: Պետական իշխանությունը մեզանում իրականացվում է անհատ անձանց ցանկությամբ եւ իշխանության ճյուղերի մեջ ոչ միայն բաժանում չկա, այլեւ բոլորը ճյուղերը գործում են մեկ անձի հրահանգով: Եւ, ցավոք սրտի, այդ անձի հրահանգներն ու պատկերացումները չեն բխում հայ ժողովրդի եւ հայկական պետությունների շահերից:
Սահմանադրության գրեթե բոլոր հոդվածների հետ կապված ասելիք կա` չկա մի հոդված, որը լիարժեք գործում է: Ոտնահարվում է անգամ սեփականության իրավունքի պաշտպանության հոդվածը`«Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»: Իշխանությունը օրենքների փոփոխությամբ հասավ նրան, որ ցանկացած անձի սեփականությունն կարող է խլել նրանից:
Հոդված 13. «ՀՀ արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»:
Հոդված 14. «ՀՀ զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
Ո՞ր մեկը թվարկենք: Մեր պետությունը վերածվել է ֆեյքապետության` ամեն ինչ կեղծ է ու անիրական. Եւ օրենքները, եւ իշխանությունների քայլերը, եւ թվացյալ ապահովությունն ու կայունությունը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում