կարևոր
2104 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-24 12:07
Քաղաքական

Ակցիաները դադարեցվել են․ «Հրապարակ»

Ակցիաները դադարեցվել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, հավանաբար, ճամբարափոխ է եղել եւ այլեւս ոչ թե Նիկոլ Փաշինյանի օրակարգն է սպասարկում, այլ նախագահ Արայիկ Հարությունյանի։ Տիգրան Պետրոսյանը, ով Արցախում վերջին տարիներին աչքի էր ընկնում հակառուսական ակցիաներով եւ դիրքորոշումներով, պաշտոն ստանալուց հետո տեւական ժամանակ ընդհատակ է անցել, չկա անգամ այս օրերին, երբ հակառուսական տրամադրությունները, թերեւս, օբյեկտիվ պատճառներով հասել են գագաթնակետին։

Երեկ փորձեցինք Պետրոսյանից պարզել՝ արդյոք չե՞ն պատրաստվում հերթական ակցիան իրականացնել Արցախում տեղակայված ռուսական ռազմաբազայի կենտրոնակայանի դիմաց՝ այն պատճառով, որ մեկ շաբաթից ավելի է՝ Արցախը լիակատար շրջափակման մեջ է, մինչդեռ խաղաղապահների առաքելությունն է՝ ապահովել անխափան երթեւեկը կամ առնվազն հումանիտար բեռների տեղափոխումը։ Սակայն Պետրոսյանը չպատասխանեց մեր զանգերին։

Հիշեցնենք, որ մինչ նշված խորհրդի ղեկավար նշանակվելը՝ ապրիլ ամիսը, Տիգրան Պետրոսյանը քանիցս նման ակցիաներ էր իրականացնում, որոշ տեղեկություններով՝ հաճախ Փաշինյանի ցուցումով։ Այդ փաստը ՀՀ վարչապետն օգտագործում էր դաշնակիցների հետ փոխհարաբերություններում՝ վկայակոչելով Արցախում առկա հակառուսական տրամադրությունները:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում