|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական ապարատն անգործության է մատնված եւ այդ մասին են փաստում պաշտոնական տեղեկատվական կայքերը։
Նախարարությունների կայքերում մեր «շրջայցի» ընթացքում պարզեցինք, որ վերջին իրադարձությունը, հայտարարությունը, միջոցառումը, որի մասին այդ կայքերը իրազեկել են, եղել է լավագույն դեպքում նոյեմբերի 9-ին՝ Արցախի հարցով հայտնի փաստաթղթի ստորագրման օրը։
Իսկ կառավարության կայքում՝ ի մասնավորի էլեկտրոնային կառավարման հարթակում կյանքը կանգ է առել նոյեմբերի 8-ից։ Ամեն շաբաթ հինգշաբթի օրվա կառավարության նիստն էլ չի կայացել եւ դրա մասին փաստող ոչ մի որոշում հրապարակված չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում