կարևոր
14842 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-30 12:18
Հասարակություն

Միասնական քննություններով ագրարային համալսարան է ընդունվել 11 դիմորդ

Միասնական քննություններով ագրարային համալսարան է ընդունվել 11 դիմորդ

Նոյեմբերի 17-ին ագրարային համալսարանի ռեկտորատի նիստում ներկայացվել են հեռակա ուսուցման համակարգի 2022-2023 ուստարվա ընդունելության արդյունքները, ըստ որոնց ընդունվել է 207 դիմորդ: Դրանք որակվել են որպես 5-րդ լավագույն ցուցանիշը հայաստանյան բուհերի մեջ:

Կարելի էր ուշադրություն չդարձնել այս թվերին և շնորհավորել լավագույն արդյունքների համար: Սակայն ուսումնասիրելով հեռակա ընդունելության գործընթացի տվյալները, անենք մի քանի եզրահանգումներ՝

ա) Հայաստանի ազգային ագրարային համալսարանին իր երկու` Վանաձորի և Սիսիանի մասնաճյուղերի հետ կառավարությունը հատկացրել է 1280 ընդունելության տեղ` հանրապետությունում ամենաշատը: Օրինակ, ԵՊՀ-ին հատկացվել է 390, ՀԱՊՀ-ին` 375, իսկ ՀՊՏՀ-ին` 655 տեղ:

բ) Կառավարությունն այս տարի թույլատրել է բուհերին ընդունելության տեղերի 20 տոկոսի չափով ընդունելության գործընթացը կազմակերպել բուհերում: Դիմորդներից 196-ը ընդունվել է դրա արդյունքում:

գ) Ըստ ԿԳՄՍ նախարարության տվյալների ԳԹԿ-ի կազմակերպած քննություններին մասնակցել է Ագրարային համալսարանի 91 դիմորդ: Նրանցից դրական են ստացել ընդամենը 11 դիմորդ:

դ) Անցած ուսումնական տարում համալսարան է ընդունվել 403 դիմորդ: Համադրելով այս ցուցանիշները՝ կարելի է Ագրարային համալսարանի ընդունելությունը համարել ոչ թե 5-րդ լավագույնը, այլ 1-ինը: