|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հայաստանի բեռնատարների վիճակը Վրաստանում շարունակում է մնալ ծայրաստիճան աղետալի:
Ռուս-վրացական սահմանային անցակետում՝ Վերին Լարսում, ինչպես նաև Թբիլիսիի մատույցներում շաբաթներով հերթի սպասող հայ վարորդները շարունակում են ահազանգել իրենց օրհասական վիճակի մասին:
Ամեն օր փչացող ապրանքները կործանման եզրին են հասցրել բազմաթիվ տնտեսվարողների, գյուղացիների ու արտադրողների:
Նման պայմաններում պետական պատկան օղակները՝ Վրաստանում ՀՀ դեսպանատունը, ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները շարունակում են աչքի ընկնել իրենց անգործությամբ և խնդիրը կարգավորելու իրենց անզորությամբ:
Շնորհակալություն եմ հայտնում լատվամիջոցներին, որոնք իրենց հրապարակումներով շարունակում են ահազանգել այս աղետաբեր խնդրի մասին:
Հ.Գ. Հերթական տեսանյութը` մեկնաբանություններում։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր