Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտնել է, որ Ուկրաինայի պատերազմը «դարաշրջանային ընդմիջում» առաջացրեց Գերմանիայի հետ Ռուսաստանի հարաբերություններում եւ ոչնչացրեց ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի «ընդհանուր եվրոպական տուն» ունենալու երազանքը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
«Երբ մենք նայում ենք այսօրվա Ռուսաստանին, հին երազանքների համար տեղ չկա», - ասել է Շտայնմայերը՝ հավելելով, որ երկու երկրներն այսօր իրար դեմ են:
«Դա նաեւ մեզ գցեց մեկ այլ ժամանակաշրջանի մեջ՝ անորոշության մի վիճակի մեջ, որը կարծում էինք, որ հաղթահարել ենք. ժամանակ, որը նշանավորվեց պատերազմով, բռնությամբ եւ փախուստով, մտավախություններով, որ պատերազմը Եվրոպայում անտառային հրդեհի կվերաճի», - նշել է Գերմանիայի նախագահը:
Շտայնմայերը երեքշաբթի անսպասելի այց է ունեցել Կիեւ՝ խոստանալով հետագա աջակցություն Ուկրաինային, հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում։