Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ, օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի 63-րդ հոդվածից, 20 րոպեանոց ընդմիջում է վերցնում` պատճառ բերելով տիրող խառնաշփոթը:
Նշենք, որ «Ելք» խմբակցության ղեկավարն ընդմիջումը վերցնում է, երբ ԱԺ նախագահ Բաբլոյանը հայտարարում է օրինագծերը քվեարկության դնելու հարցը: Առաջին ընդմիջումից հետո, երբ Բաբլոյանն առաջարկեց առանց ընդմիջումների հարցերը դնել քվեարկության, Նիկոլ Փաշինյանը կրկին ընդմիջում վերցնելու հնարավորությունից օգտվեց:
Հավանաբար, «Ելք» խմբակցությունը փորձում է տապալել նիստերի բնականոն աշխատանքը, այն բանից հետո, երբ Դատական օրենսգիրքը սկանդալով ընդունվեց: Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 63-րդ հոդվածով սահմանվում է, որ եթե հարցի քննարկման տևողությունն ուղղակիորեն նախատեսված է կանոնակարգով, ապա այդ հարցի քննարկման ընթացքում ընդմիջում չի կարող հայտարարվել: Իսկ այս հարցը կանոնակարգով նախատեսված չէ, ստացվում է` խմբակցության ղեկավարը կարող է անսահմանափակ ընդմիջում վերցնել: