|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունը բռնաճնշումներ է իրականացնում սեփական քաղաքացիական հասարակության նկատմամբ. հայտնում է РИА Новости-ն:
«Թուրքիայում իրավիճակի զարգացումը չի կարող քաղաքակիրթ համարվել: Դա գիտակցում է նաև թուրք հասարակությունը, որի կարծիքը փորձում են լռեցնել ուժով»,- ասել է նա ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում:
Լուկաշևիչը մատնանշել է «Հանցագործության մասնակից չենք դառնա» ստորագրահավաքին մասնակցած թուրք մտավորականների շրջանում զանգվածային ձերբակալությունները։ Նրանք դեմ էին երկրի հարավ-արևելքում ռազմական գործողություններին: