Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ին մեղադրել է երկերեսանի լինելու մեջ և կոչ արել ազնիվ լինել։
Ըստ Demokrathaber-ի՝ Չավուշօղլուն հերթական անգամ ԱՄՆ-ին մեղադրել է քրդերին զինելու մեջ։
«Ազնիվ եղիր, մի' եղիր երկերեսանի։ Այսուհետ որոշ հարցերում քայլեր ձեռնարկելուց առաջ պետք է վերականգնենք մեր կորած վստահությունը։ Քանի որ անվստահություն կա, և դրա պատճառը մենք չենք։ Մենք ոչ մեկի հարցում չենք սխալվում»,- հայտարարել է նա։
Չավուշօղլուն նաև վրդովվել է Աֆրինում գործողությունների մասին ԱՄՆ-ի հայտարարության պատճառով։
«Դու ի՞նչ իրավունքով ես հիշատակում մարդասիրական խնդիրները։ Խաղաղ բնակչությանը ձեր պատճառած տանջանքները պատմությունը գրի է առնում»,- ԱՄՆ-ին ուղղված իր խոսքում ասել է թուրք նախարարը՝ մոռանալով իրենց պատճառածների մասին։