Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի կայցելի Պաղեստին և Իսրայել. հայտնում է TRT-ն։
Տեղեկությունների համաձայն՝ Չավուշօղլուն կմասնակցի Թուրքիայի եւ Պաղեստինի արտգործնախարարների համատեղ կոմիտեի նիստին, որը ստեղծվել է երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների միջեւ 2010թ.: Բացի դրանից՝ Թուրքիայի դիվանագիտական առաքելության ղեկավարը բանակցություններ կվարի իր պաղեստինցի գործընկեր Ռիադ ալ Մալիքիի և արաբական պետության ղեկավար Մահմուդ Աբասի հետ։
Նույն օրը Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Իսրայել, որտեղ բանակցություններ կվարի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ։ Բանակցություններում նախատեսվում է քննարկել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Տեղական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի այցն Իսրայել կլինի առաջինը պաշտոնական մակարդակով վերջին 15 տարվա ընթացքում։
Ավելի վաղ Չավուշօղլուն լրագրողներին ասել էր, որ Իսրայել կատարած այցի ընթացքում նախատեսվում է քննարկել դեսպանների վերադարձը և երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը։
Մարտին Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգն այցելեց Թուրքիա։ Այցի հիմնական նպատակը, ինչպես նա նշեց, երկկողմ հարաբերությունների վերսկսումն էր 2010 թվականի ճգնաժամից հետո, երբ իսրայելական հատուկ ջոկատայինները գրավեցին թուրքական Mavi Marmara լաստանավը, որը պատրաստվում էր ճեղքել շրջափակումը Գազայի հատվածում, որից հետո երկրները իջեցրին դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և հետ կանչեցին իրենց դեսպաններին։