|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուս զինվորականներն իրենց հիմնական ուժերը կենտրոնացնում են Արևելյան Ուկրաինայում և պատրաստվում են հարձակման Սևերոդոնեցկի դեմ. ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) հայտարարության մեջ։ Հաղորդվում է, որ ռուսներն ուժեղացնում են գործողությունները՝ Լուգանսկի շրջանի Պոպասնայա քաղաքից հյուսիս և արևմուտք շարժվելու համար:
Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ ռուսական ուժերը սկսել են գործել ոչ թե գումարտակային մարտավարական խմբի մակարդակով, այլ վաշտային, որպեսզի կենտրոնանան Դոնբասի բնակչության որոշակի կենտրոնների գրավման վրա:
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նաև նշել է, որ ռուսական ուժերը շարունակում են խնդիրներ ունենալ հրամանատարների միջև հաղորդակցության համակարգման և ցամաքային հարձակումներին աջակցելու համար հրետանային կրակի համաժամանակեցման հարցում: