|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Պատերազմի 20-րդ օրը, երբ ճակատամարտի ելքը վճռված է` ի օգուտ մեզ, Պոմպեոն նոր հիշեց, թե ով է ագրեսոր և ով է կրակի վրա յուղ լցնողը:
Երեկ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ այն, ինչ կատարվում է այսօր Ադրբեջանում և Հայաստանում, վտանգավոր է։ Թուրքերը խառնվել են և միջոցներ են տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով ռիսկը Լեռնային Ղարաբաղ կոչվող այս տարածքի համար պատմական մարտում։ Այն փոքր տարածք է՝ 150 հազար բնակչությամբ․ «Այս հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ միջոցներով, ոչ թե զինված հակամարտության և հաստատ առանց երրորդ երկրների, որոնք տրամադրում են իրենց կրակային ուժը մի վայրում, որն արդեն վառոդի տակառ է։ Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ որ անում են ադրբեջանցիները, և հետո նրանք բոլորը հրադադար կունենան, այնուհետև կնստեն բանակցային սեղանի շուրջ և կփորձեն լուծել այդ իսկապես պատմական և բարդ խնդիրնեի հավաքածուն»,- հայտարարել էր Պոմպեոն»։