|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Լուգանսկի շրջանային ռազմական վարչության ղեկավար Սերգեյ Գայդայը հայտարարել է, որ Ռուսաստանն ավարտել է Դոնբասի համար մեծ ճակատամարտի նախապատրաստությունը և որոշակի ուղղություններով պաշտպանական գիծը ճեղքելու փորձեր է անում։ Այս մասին նա ասել է Համաուկրաինական մարաթոնի եթերում։
«Մենք զգում ենք Լուգանսկի և Դոնեցկի մարզերում այդ մեծ ճակատամարտի նախապատրաստության ավարտը։ Մենք հակառակորդի կողմից որոշակի ուղղություններով պաշտպանության գիծը ճեղքելու մշտական փորձեր ունենք։ Երեկ առավոտյան ժամը չորսին Ռուբեժնոյեում մարտ է եղել։ Մեր պաշտպանների համար ամեն ինչ լավ է ավարտվել. նրանք խոցել են մի քանի տանկ, զրահափոխադրիչներ, և զոհվել է մինչև 50 թշնամի»,- ասել է նա։