Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Politik.am-ը գրում է․ «Իշխանությունները կարծես հայտնվել են անելանելի վիճակում և ամեն օր ավելի են սարսափում ընդդիմության բազմամարդ հանրահավաքներից ու երթերից։ Հնարավոր բոլոր միջոցներին դիմում են, որպեսզի պիտակավորեն և անվանարկեն հանրության մղած արդար պայքարը։
Այս նպատակին հասնելու համար իշխանությունները օգտագործում են անգամ ամենաանբարոյական մեթոդները։ Կեղծիքը, որը լցնում են դաշտ անչափելի է։ Այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող կայքերից մեկը հրապարակել է ձայնագրություն, որում իբրև Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը դրդում է ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին գումարի դիմաց կազմակերպել որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ։