կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-05 21:29
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այստեղ՝ այս հրապարակից, հայտարարում ենք մեր նոր պայքարի սկիզբը․ Իշխան Սաղաթելյան

Այստեղ՝ այս հրապարակից, հայտարարում ենք մեր նոր պայքարի սկիզբը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած հանրահավաքին՝ «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագրով։

Նա, մասնավորապես, նշեց․

«Մեր պայքարը այլընտրանք չունի․ այս պայքարի այլընտրանքը հայրենազրկումն է։ Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի ապագայի այստեղ՝ այս հրապարակից, հայտարարում ենք մեր նոր պայքարի սկիզբը։

Ի՞նչ պետք է անենք․ սա ձեր բոլորի գլխավոր հարցադրումն է։

Ի՞նչ պետք է անենք․ սա գլխավոր խնդիրն է, որ պետք է այս հարցը լուծենք։ Հրապարակում կան բազմաթիվ մարդիկ, մեզ այսօր օնլայն հարթակներով, հեռուստացույցով հետևում են հազարավոր քաղաքացիներ, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ քաղաքացիներին բերենք փողոց։

Պարզ ձևակերպեմ․ բոլոր նրանք, ում համար թանկ է մեր հայրենիքը, պետք է իջնեն փողոց և միանան այս պայքարին։  Հաճախ հարցնում եք՝ ե՞րբ ենք ավարտին հասցնելու։ Ես ասում եմ՝ ավարտին հասցնելու ենք այն օրը, երբ բոլորը միանան մեզ, և այդ օրը հեռու չէ։

Սիրելի՛ հայրենակիցներ, ասում եք՝ ծրագիր ունե՞ք, ասում եմ՝ այո՛, ասում եք՝ կարո՞ղ ենք երկիրն այս վիճակից դուրս բերել, ասում եմ՝ այո՛։ Կարո՛ղ ենք, և միասին։

Սա համարում ենք մեկնարկ։

Ես կարճ պատասխանում եմ ձեր հիմնական հարցերին․ շարունակակա՞ն է լինելու, այո՛, հասնելո՞ւ ենք հաջողության, այո՛, գիշեր-ցերեկ պետք է աշխատենք, որովհետև սեղանին դրված է մեր հայրենիքի հարցը։

Կրկին կոչ եմ անում բոլոր-բոլորին՝ համազգային դիմադրությամբ, միասնությամբ, հանուն ձեր թոռների, ձեր երեխաների, ձեր ծնողների, պետք է պայքարենք, ընդ որում, մշտապես գիտակցելով, որ պայքարը լինելու է երկու ճակատում․ մենք պայքարում ենք հանուն Արցախի և Հայաստանի, իսկ օրվա իշխանությունը հանուն իր իշխանության, մենք ունենք թշնամի՝ մեր պայքարը ուղղված է նաև այդ թշնամիներին։ Համազգային դիմադրությամբ հասնենք հաղթանակի։

Ուրեմն այսօր հանրահավաքը կավարտենք հետևյալ կերպ․ մասին դուրս ենք գալիս Ֆրանսիայի հրապարակ, փակում ենք հրապարկի 4 մուտքերը, սա կլինի մեր առաջին նախազգուշական գործողությունը, դա տևելու է մեկ ժամ։

Մենք այսօր միասին Ֆրանսիայի հրապարակի մեջտեղում կզետեղենք Արցախի դրոշը։ Սա իր մեջ ունի խորհուրդ, մեր պայքարի սկիզբն է, մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն Եռագույնի, միասնության և վաղվա հաղթանակի»։

Մանրամասն՝ տեսանյութում․