կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-24 20:57
Հասարակություն

Հայ օգնության ֆոնդը վերանորոգել է Բերդ քաղաքի համար 4 հիմնական դպրոցը

 Հայ օգնության ֆոնդը վերանորոգել է Բերդ քաղաքի համար 4 հիմնական դպրոցը

 Այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզի Բերդ քաղաքի համար 4 հիմնական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որը Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում ծրագրի շրջանակներում հիմնովին վերանորոգված առաջին դպրոցն է։

 Բացման արարողությանը 155 աշակերտների, դպրոցի աշխատակազմի ու բազմաթիվ հյուրերի հետ ուրախանալու հնարավորություն է ունեցել նաեւ մի քանի միլիոն դոլար բյուջեով, բազմամյա, բազմաբաղադրիչ ծրագրի հովանահոր Մարդիգյան ընտանիքը։

 2018-ի ամռանը հիմնովին վերանորոգվել է դպրոցի ներքին հարդարումը, փոխվել են պատուհանները, դռները, հատակը։ Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում ծրագրի շրջանակներում անցած տարիներին նորոգվել ու կահավորվել են դպրոցի ճաշարանն ու տեխնոլոգիայի դասասենյակը, սպորտային հրապարակը, սանհանգույցների ցանցը, ինչպես նաեւ նույն շենքում գտնվող Բերդի համար 3 մանկապարտեզը։

 ՀՕՖ