կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-30 19:48
Աշխարհ

ԱՄՆ-ը սով է կանխատեսել Բայդենի քաղաքականության պատճառով

ԱՄՆ-ը սով է կանխատեսել Բայդենի քաղաքականության պատճառով

Ջո Բայդենի քաղաքականության պատճառով պարենամթերքի չտեսնված անբավարարություն է սպառնում ԱՄՆ-ին: Այս նախազգուշացմամբ հանդես է եկել The Daily Wire ինտերնետ-հրատարակության լրագրող Մայքլ Նոուլզը։  Բայդենը, նշում է մեկնաբանը, իշխանության ղեկին է գտնվում արդեն 14 ամիս:

Այդ ժամանակաշրջանում գնաճը հասել է 40-ամյա առավելագույն ցուցանիշի, իսկ բենզինի գները գերազանցել են պատմական ռեկորդը: «Վերջին երկու տարվա ընթացքում այն, ինչը մեզ թվում էր՝ երբեք չի կարող տեղի ունենալ, դարձել է իրականություն. համարյա միաժամանակ լայնամասշտաբ լոքդաունների սահմանումը, դաշնային կառավարության պահանջով եկեղեցիների փակումը, դիմակներ կրելը, տնտեսությունը, որը պարզապես կանգ է առնում, իսկ այժմ նաեւ՝ պարենամթերքի անբավարարությունը»,-հայտարարել է լրագրողը: Բայդենը «պարզապես խույս է տալիս» այս խնդրից, կարծես թե դա նորմալ է, ամփոփել է Նոուլզը:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի իրադարձությունները եւ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կարող են գլոբալ դեֆիցիտ հրահրել: Դրա հետ մեկտեղ նա Ռուսաստանը եւ Ուկրաինան համարում է Եվրոպայի «հացի շտեմարանը»: ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Թոմսոն Փիրին իր հերթին նախազգուշացրել է, որ Ուկրաինայի իրադարձությունները կարող են հանգեցնել պարենամթերքի գների աճի եւ սովի՝ աշխարհում:

Ամբողջ աշխարհում դիտվում է գնաճի արագացում, որը պայմանավորված է համավարակից հետո արտադրական մատակարարումների շղթաներում խափանումներով, առանձին հումքային ապրանքների պահանջարկի մեծացումով, ինչպես նաեւ գազի եւ նավթի գների սրընթաց աճով: Այսպես, փետրվարի արդյունքներով, ԱՄՆ-ում տարեկան գնաճն արագացել է մինչեւ 7,9 տոկոս, ինչն առավելագույն ցուցանիշն է դարձել 1982 թվականից ի վեր, եվրոգոտում նաեւ դիտվում է գների ռեկորդային աճ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: