կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-24 12:09
Տարածաշրջան

Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը կանխատեսել է ԱՄՆ-ի փլուզումը

Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը կանխատեսել է ԱՄՆ-ի փլուզումը

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Lenta.ru-ին տված հարցազրույցում կանխատեսել է, որ միջուկային զենքը չի կարողանա կանխել ԱՄՆ-ի փլուզումը՝ որպես համաշխարհային աշխարհակարգի առաջնորդ:

«Կարո՞ղ են ամերիկյան ատոմային ռումբերը կասեցնել ԱՄՆ տիրապետության փլուզումը: Չեմ կարծում, որ աշխարհում կա  գոնե մեկ իմաստուն մարդ, որը դրան դրական պատասխան տա»,- ասել է Ահմադինեժադը:

Նա պատմել է, թե ինչպես է 2005 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպման ժամանակ հարցրել իրեն, թե արդյո՞ք միջուկային զենքը կարող էր կանխել ԽՍՀՄ փլուզումը: «Այն շատ զարգացած էր, բայց չխանգարեց ԽՍՀՄ փլուզմանը: Քանի որ զենքը, սկզբունքորեն, չի կարող բարելավել մարդկային հարաբերությունները: Այսօր աշխարհակարգի կապիտալիստական համակարգը, Ամերիկայի գլխավորությամբ, անկում է ապրում»,- ասել է իրանցի քաղաքական գործիչը:

Ահմադինեժադը հավելել է, որ միջուկային զենքից գործնական օգուտ չկա, ուստի դրանց արտադրության բոլոր ծախսերն ավելորդ են: Նա զենքի արտադրությունն ու կուտակումը անվանել է «անմարդկային արարք»: