|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Ընթանում է վարչապետի այցը ԱՄՆ: Փաշինյանը Լոս Անջելեսում նախ հանդիպեց ավանդական հայ կուսակցությունների ղեկավար կազմերի, ապա Կալիֆոռնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարության հետ:
Հատկանշական է, որ այդ հանդիպումներում ՀՀ վարչապետը խոսեց համահայկական օրակարգի ձևավորման և համահայկականության գաղափարի իրագործման անհրաժեշտության մասին: Սակայն Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում վարչապետը համախմբվածության անհրաժեշտությունն ընդգծելու փոխարեն, փորձեց «հաթաթա» տալ բոլորին՝ նախկիններին, մամուլին, դատարաններին, եկեղեցականներին:
Ըստ վարչապետի՝ իրենք ասում են, որ մամուլը պետք է ազատ լինի, դատարանները պետք է անկախ լինեն, եկեղեցու ներքին կյանքի մեջ չեն մտնելու, սակայն սրանից դրանց ներկայացուցիչները եզրակացնում են, թե կառավարությունը թույլ է, և ցանկանում են կառավարության ողնաշարը ջարդել: