Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիստը նախագահողին կոչ եմ անում՝ այլևս թույլ չտրվի, որ ԱԺ-ում անհարկի կամ հարկի ձայն բարձրացվի, սպառնան, մատ թափ տան, այստեղ այդ տեղը չէ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Այնուհետև նա հարց ուղղեց ՏԿԵ նախարարին՝ արդյո՞ք քննարկել են ՀՀ այն բնակավայրերի խնդիրները, որոնք գտնվում են Ադրբեջանի սահմանին, մասնավորապես՝ բնակարանային խնդիրը։
«Հասկանալի պատճառներով բանկերը վարկ չեն տրամադրում այնտեղ տուն կառուցելու համար։ Հասկանում եմ, որ դա ֆինանսական լուրջ բեռ է, բայց ավելի անհարկի տեղերում մենք տեսնում ենք ինչպիսի ծախսեր ենք անում։ Այս դեպքում կարծում եմ՝ սա առաջնային խնդիր պետք է լինի»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։