Կապիտուլյանտը կրկին ստում է
Կապիտուլյանտ հողատուին արդեն պիտի խղճալ: Կամ նա կատեգորիկ ստախոս է ու բուժման կարիք ունի կամ էլ շրջապատված է ստախոս խորհրդականներով, որոնք իրենց սխալ զեկույցներով նրան դնում են ծիծաղելի իրավիճակում:
Կառավարության նիստում կապիտուլյանտը ներկայացրեց ինչ-որ Varieties of Democracy կոչվող հաստատության 2022 թվականի զեկույցը հավակնելով, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում ընտրական համակարգը ներկայացվել է որպես ոչ-ավտորիտար:
Բայց իրականում ինչ է արձանագրում հիշյալ զեկույցը:
Զեկույցում Հայաստանը ներկայացված է այն երկրների շարքում, որտեղ ոչ-ավտորիտար ընտրական համակարգի անցումը սկսվել է 2011 թվականից (Armenia and Sri Lanka have moved from being electoral autocracies in 2011 to electoral democracies in 2021): Զեկույցն ընդամենն արձանագրում է, որ Հայաստանը, Դոմինիկյան Հանրապետությունն ու Սեյշելյան կղզիներն այն երեք երկրներն, որոնք վերջին երեք տարիներում կարողացել են պահպանել 2011 թվականից սկսված փոխանցումային ընթացքը (Only three out of the top ten democratizers since 2011 are among the top democratizers in the past three years – Armenia, Dominican Republic, and Seychelles):
Զեկույցն արձանագրում է, որ վերջին «տասը» տարիների ընթացքում Հայատանում ընտրական կառավարման համակարգի անկախացման հարցում ուշագրավ առաջընթաց է արձանագրվել (In Armenia, Malaysia, and Seychelles for instance, there was significant improvement in autonomy of electoral management bodies in the last 10 years).
Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետռյալ
հղումով:
Ռոբերտ Մարգարյան
Քաղաքագետ-իրավաբան