Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի արգործնախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Սիրիայում հանձնառությունները չկատարելու մասին Ռուսաստանին ուղղված մեղադրանքները: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Կոնաշենկովը Չավուշօղլուի հայտարարությունը «խառնաշփոթ առաջացնող» է որակել:
«Մեզ շատ զարմացրել է Թուրքիայի ԱԳ նախարարի կողմից Ռուսաստանին ուղղված խոստումը չկատարելու մեղադրանքը ու Սիրիայի հյուսիսում նոր գործողություն սկսելու սպառնալիքները»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակը:
Թուրքական լրատվամիջոցներն էլ, հղում անելով Reuters-ին, նշում են, որ Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Անկարան իրենց հայտնել է, որ չի պատրաստվում Սիրիայում նոր գործողություն սկսել:
Հիշեցնենք, որ Չավուշօղլուն, մեջլիսում խոսելով Սիրիայի հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ համաձայնագրի մասին մասնավորապես ասել էր. «Այս պահին արդյո՞ք կատարվում են համաձայնագրի դրույթները: Ո՛չ, չեն կատարել, պետք է կատարվի: Մենք այդ համաձայնագրով մեր պարտավորությունները կատարել ենք, բայց հրադադարի խախտումների ժամանակ էլ անհրաժեշտ պատասխանը տվել ենք: Եթե այստեղ արդյունք չգրանցվի, ապա կանենք այն, ինչ հարկավոր է, ինչպես որ գործողությունը սկսեցինք, երբ ԱՄՆ-ի հետ փորձերը արդյունք չտվեցին»: