|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրք-հոլանդական հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Թուրքիան կարող է պատժամիջոցներ կիրառել Հոլանդիայի դեմ. Այդ մասին տեղեկացնում է Haberler-ը:
Երկու երկրների միջև լարվածություն է առաջացել այն բանից հետո, երբ Ռոտերդամ քաղաքում չեղարկվել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի նախընտրական հանրահավաքը:
Թուրքական կայքի հաղորդմամբ՝ Անկարան կարող է դիվանագիտական և քաղաքական պատժամիջոցներ կիրառել: Քանի որ Թուրքիայի և Հոլանդիայի միջև լուրջ համագործակցություն կա հետախուզության ոլորտում, ապա չի բացառվում, որ Թուրքիան կարող է այդ հարցում սահմանափակումներ մտցնել:
Ներկայիս Թուրքիայի Ադանա քաղաքում տեղեկայված են նաև Հոլանդիայի «MIM-104 Patriot» ՀՕՊ համակարգերը, և հոլանդացի պաշտոնյաները պարբերաբար այցեր են կատարում այնտեղ: Երկու երկրների միջև լարվածության պատճառով պաշտոնյաների այցերը որոշ ժամանակով կարող են տեղի չունենալ:
Haberler-ը չի բացառում նաև, որ Անկարան կարող է իր օդային տարածքը փակել Հոլանդիայի բոլոր ռազմական և լյուքս կարգի ինքնաթիռների համար: