|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հաստատել է, որ իր ընտանիքի մի մասին դուրս է բերել Ուկրաինայից ռուսական հնարավոր ներխուժման պատճառով։ Այս մասին նա ասել է «Украина 24» հեռուստաալիքի եթերում։
Նրան խնդրել են մեկնաբանել այն տեղեկությունը, որ ընտանիքին արտերկիր է տարել։
«Ես հասկանում եմ՝ քանի որ Պուտինի անձնական թշնամին եմ, կարող է հարված հասցվել իմ ընտանիքին, եթե նրանք (ռուսները) հայտնվեն Կիևում, հետևաբար, ինձ համար միանշանակ է, որ ես մնում են տանը, կինս՝ նույնպես, իսկ այն մարդիկ, որոնց համար ես պատասխանատու եմ, պետք է ապահով լինեն»,- ասել է նա։
Լրագրողի խոսքով՝ ինքը Վիեննա է տարել իր հորը, պապիկին, կնոջ մորն ու երեխաներին, քանի որ չի ցանկանում նրանց ռիսկի ենթարկել։