կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-22 14:34
Տարածաշրջան

Էրդողանի թիմակիցներն ու դաշնակիցները հարգել են ռուսատյաց չեչեն անջատողական Ջոհար Դուդաևի հիշատակը

Էրդողանի թիմակիցներն ու դաշնակիցները հարգել են ռուսատյաց չեչեն անջատողական Ջոհար Դուդաևի հիշատակը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) (համարվում է ազգայնական և ֆաշիստական «Գորշ գայլեր» խմբավորման քաղաքական թեւը) պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Չեչնիայի ինքնահռչակ՝ Իչկերիայի Հանրապետության առաջին նախագահ Ջոհար Դուդաևի հիշատակին։

«Ողորմությամբ և աղոթքներով մենք հարգում ենք Ջոհար Դուդաևի հիշատակը նրա նահատակության տարեդարձի կապակցությամբ»,- հայտարարություն է տարածել թուրքական ազգայնական կուսակցությունը՝ տեղադրելով MHP կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի՝  Դուդաևի հետհամատեղ լուսանկարը։

Դուդաևի հիշատակը հարգել է նաև ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը քննադատել էր թուրքական իշխանություններին՝ մեղադրելով նրանց ահաբեկչությունը կոծկելու մեջ։ Պատճառը Քյորֆեզ քաղաքում (Ստամբուլից 90 կիլոմետր դեպի արևելք) ինքնահռչակ Չեչենական Իչկերիայի Հանրապետության (Ռուսաստանում ահաբեկչական ճանաչված և արգելված) առաջին նախագահ Ջոհար Դուդաևի անվան այգու բացումն էր: Այնտեղ բացվել է նաև 1996 թվականի ապրիլին սպանված չեչեն անջատողականների առաջնորդի հուշարձանը։