Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը նոր կառավարությունում տեղեկատվության և սոցիալական զարգացման նախարարի պաշտոնում նշանակել է Ասկար Ումարովին, որն արմատական ռուսատյաց հայացքների հավատարիմ կողմնակից է. հայտնում է EADaily-ն:
Մինչ այդ ազգայնական, ռուսատյաց, «Մեծ Թուրանի» գաղափարների եռանդուն քարոզիչ Ասկար Ումարովը նույն գերատեսչությունում զբաղեցրել է փոխնախարարի պաշտոնը։ Նախքան կառավարությունում աշխատելը նա գլխավորում էր պետական «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը։
Թե ինչպիսին է Ղազախստանի տեղեկատվության և սոցիալական զարգացման նորանշանակ նախարարը, պարզ երևում է սոցիալական ցանցի նրա էջից մեջբերումներից և լրատվամիջոցների հրապարակումներից։
Ռուսաց լեզվի մասին. «Ռուսաց լեզվի և մշակույթի խնդիրներով՝ դեպի Ռուսաստան. մի՛ մոռացեք, որ դուք այստեղ պարտադրված սփյուռք եք»։
Ռուսաստանի մասին. «Նախկին մետրոպոլիան դեռ փորձում է այստեղ իրեն որպես տեր պահել։ Մեզ ուղղակի թույլ չեն տալիս իրականացնել գիտակցության ապագաղութացում»։ «Երբ մենք տեսնում ենք, որ մեր կայքերում բացահայտորեն ընթանում է ԽՍՀՄ վերածննդի քարոզչություն, սերմանվում է հակաամերիկյանություն, հակաչինականություն, հակաթյուրքիզմ, երբ մեզ զրկում են ուրիշի գաղափարախոսությունից դուրս ապրելու իրավունքից, դա պատճառ է դառնում բողոքի».
Ռազմական հանցագործ և Հայոց ցեղասպանության գաղափարախոս ու կազմակերպիչ Էնվեր փաշայի մասին. «Թուրքական ազգայնական շարժման հիմնադիրներից մեկը հայտարարվել է ժողովրդի թշնամի միայն այն պատճառով, որ ձգտում էր համակարգված կերպով ինտեգրել հայերին թուրք ազգի մեջ»։
Ռուսաստանի նախագահի մասին. «Պուտինի օրոք Ղազախստանում ռուսների խնդիրները շահարկող ռեւանշիստները ակտիվացան: Իսկ առողջ և կառուցողական ուժերը, որոնք հասկանում են, որ Ռուսաստանը չպետք է միջամտի ղազախ ազգայնականներին, սոցիալական մթնոլորտ չեն ձևավորում»։